Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Թուրքիայում ռուսական պատժամիջոցներից վնասները գնահատել են շուրջ 20 մլրդ դոլար

Թուրքիայում ռուսական պատժամիջոցներից վնասները գնահատել են շուրջ 20 մլրդ դոլար
01.12.2015 | 12:54

Թուրքիայի ազգային-հանրապետական կուսակցությունից պատգամավորները գնահատել են ռուսական պատժամիջոցներից հնարավոր վնասները, գրում է Комсомольская правда-ն` հղում անելով Hurriyet Daily News-ին։ Անթալիայի նախկին քաղաքապետ, պատգամավոր Մուստաֆա Աքայդընը հայտնել է, որ նահանգը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից հետո կկորցնի 6,5 մլրդ դոլար` 6 մլրդ դոլար զբոսաշրջության ոլորտում և ևս 500 մլն՝ գյուղատնտեսության ոլորտում։
Նրա գործընկերը` Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Չեթին Օսման Բուդակը, նշել է, որ Ռուսաստանից զբոսաշրջության հոսքի անկման պատճառով բիզնեսն այդ նահանգում այս տարի արդեն կորցրել է եկամտի մոտ ¼-ը, սակայն ճգնաժամը կվերաբերի ամբողջ Թուրքիային: «Թուրքիայի եկամուտները Ռուսաստան արտահանումներից կազմում էին մոտ 6 մլրդ դոլար, տուրիզմի ոլորտում` 7 մլրդ դոլար: Երկու երկրների միջև լավ զարգացած է նաև մանրածախ առևտուրը, որի ծավալն արդեն նվազել է 2013-ի 8,5 մլրդ դոլարից մինչև 2014-ին 6 մլրդ դոլար։ Եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները սրվեն, Թուրքիայի վնասները կարող են կազմել տարեկան 20 մլրդ դոլար»,- ասել է նա։

Դիտվել է՝ 985

Մեկնաբանություններ